Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ. 1in.am

1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ. 1in.am

Դուգլաս Ադամսը «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»-ում գրել է. «Մի բաժակ թեյը կվերականգնի իմ նորմալ վիճակը»: Եվ նա մի բան գիտեր: Պարզվում է, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է օրգանիզմում հրաշքներ գործել: Ահա 7 ուղի.

 

1. Կանաչ թեյը դրական է ազդում ոսկրային համակարգի վրա: Համաձայն Nutrition Research-ում տպագրված ուսումնասիրության, կանաչ թեյը կարող է օգնել ոսկրերի տարիքային կորստի գործընթացի դանդաղեցման հարցում և նվազեցնել օստեոպորոզի պատճառով առաջացող ոսկրերի կոտրվելու ռիսկը: Հետազոտողները պարզել են, որ օրը 3 բաժակ կանաչ թեյ խմող կինը օստեոպորոզի պատճառով գոտկատեղի կոտրվածքի 30 տոկոսով ավելի քիչ ռիսկի է ենթարկվում:

 

2. Կանաչ թեյը կարող է օգնել կանխել քաղցկեղը: Համաձայն Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի,  քաղցկեղի տարածվածությունն ավելի քիչ է այնպիսի երկրներում, ինչպիսին Ճապոնիան է, որտեղ կանաչ թեյն ամենաշատ խմվող ըմպելիքներից է: Չնայած հետազոտողները չեն կարող վստահ լինել, որ կանաչ թեյը միայնակ է դարձել քաղցկեղի ավելի քիչ տարածվածության պատճառ:

 

Թեյն, այնուամենայնիվ, պարունակում է EGCG, EGC, ECG և EC քիմիական նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Այս քիմիական նյութերը կարող են օգնել պաշտպանելու բջիջները ԴՆԹ վնասվածքներից, որոնք առաջին գործոններն են քաղցկեղի առաջացման գործընթացքում: Բացի այդ, կանաչ թեյի հատկությունները կարող են օգնել մաշկն արևի UV վնասից պաշտպանելու հարցում, որը մաշկի քաղցկեղի գլխավոր պատճառն է:

 

3. Կանաչ թեյը կարող է օգնել պահպանելու նորմալ քաշը: American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված 12-շաբաթյա հետազոտության արդյունքում հետազոտողները հայտնաբերել են, որ կանաչ թեյը կարող է նույնիսկ նվազեցնել մարմնում ճարպի քանակը: Կանաչ թեյի թուրմը կարող է նվազեցնել ճարպակալումն ու ճարպակալման հետ կապված հիվանդություններն, ինչպիսին դիաբետն է:

 

4. Կանաչ թեյը կարող է նվազեցնել խոլեսթերինը: Համաձայն American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված նյութի, կանաչ թեյը կապված է առավել ցածր LDL-ի հետ, որը «վատ» խոլեսթերինն է: Ընդհանուր առմամբ, թեյ խմողների մոտ LDL-ի ավելի ցածր մակարդակ է լինում, քան նրանց մոտ, ովքեր կանաչ թեյ չեն խմում:

 

5. Կանաչ թեյն նպաստում է լնդերի առողջությանը: Համաձայն ճապոնական համալսարանի հետազոտողների, այն մարդիկ, ովքեր պարբերաբար կանաչ թեյ են խմել, ունեցել են լնդերի հյուսվածքների և արյան շրջանառության առավել դանդաղ կորուստ: Որքան շատ են օգտագործել թեյը, ավելի քիչ են հանդիպել պարոդոնտի հիվանդությունները: Այսպիսով, մեկ բաժակից ավելի թեյի օգտագործումը կարող է լինել բերանի խոռոչի առողջության պահպանման գրավական:

 

6. Կանաչ թեյն օգտակար է սրտին: Համաձայն Harvard Medical School-ի, ամեն օր կանաչ թեյ խմելը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

 

Ըստ ճապոնական ուսումնասիրությունների, որին մասնակցել էր 40 հազար մարդ, պարբերաբար կանաչ թեյ խմողները 26 տոկոսով ավելի քիչ են մահանում սրտային հիվանդություններից:  Սակայն այս մասնակիցներն օրը նվազագույնը 5 բաժակ կանաչ թեյ են խմել: Այնպես որ, եթե ցանկանում եք առողջ սիրտ ունենալ, կանաչ թեյ շատ խմե՛ք:

 

7.Կանաչ թեյն էներգիայի աղբյուր է: Անգամ նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել կոֆեինը, կարող են օգուտ քաղել կանաչ թեյի էներգիայի առավելություններից, քանի որ 8 ունցիանոց բաժակով կանաչ թեյը պարունակում է 24-45 միլիգրամ կոֆեին՝ ի տարբերություն 1 բաժակ սուրճի մեջ պարունակվող 95-200 միլիգրամի: Թեյը գլխացավերի, սրտխառնոցի առաջացման ավելի քիչ ռիսկ է պարունակում, քան կոֆեինի օգտագործման արդյունքում: Եթե մարզիկ եք, կանաչ թեյը կարող է առողջ կենսակերպ ապահովել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. psychology56.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ